ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Թե ինչպես Երևանում հաղթեցին «հեղափոխության իդեալները»

Թե ինչպես Երևանում հաղթեցին «հեղափոխության իդեալները»
16.10.2023 | 17:10

Շա՞տ էիք ուզում հասկանալ, թե ընտրազանգվածի 7 %-ով քաղաքապետ ընտրվածն ինչպե՞ս է կառավարելու քաղաքը: Դե տեսեք. «Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ»:

Ձեռքի հետ էլ՝ « ... խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ»:

«Դեմոկրատիայից» դուրս եկանք «դեմոկրատիաաջուրն» ընկանք: Բայց ոչինչ, դուք քաղաքականությամբ մի զբաղվեք, մեկ ա, էդ փողը հո ձեր հարկերից չի՞ գնում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4901

Մեկնաբանություններ